Հոդված 29
Հոդված 29
Վավերացում, ընդունում, հաստատում և միացում
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման 27-րդ հոդվածում նշված` այն ստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
2. Սույն Կոնվենցիան բաց է 27-րդ հոդվածում նշված պետությունների կողմից միանալու համար:
3. 27-րդ հոդվածում նշված ցանկացած կազմակերպություն, սույն Կոնվենցիայի անդամ դառնալով այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չի հանդիսանում, ստանձնում է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ նման կազմակերպության մեկ կամ մի քանի անդամ սույն Կոնվենցիայի անդամներ են հանդիսանում, տվյալ կազմակերպությունը և իր անդամ պետությունները որոշում են ընդունում սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների նկատմամբ իրենց պատասխանատվության վերաբերյալ: Նման դեպքերում ինչպես այն կազմակերպությունն, այդպես էլ իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքներից:
4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում 27-րդ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները ավանդապահին տեղեկացնում են նաև իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխության մասին: