Հոդված 3
Հոդված 3
Ընդհանուր դրույթներ
1. Կողմերը, հաշվի առնելով այն ջանքերը, որոնք արդեն գործադրվել են ազգային և միջազգային մակարդակներով, համապատասխան միջոցներ են ձեռնարկում և համագործակցում են սույն Կոնվենցիայի շրջանակներում արդյունաբերական վթարներից մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով` հնարավորության դեպքում այդպիսի վթարների կանխարգելման, դրանց հաճախականության, ծավալների և հետևանքների նվազեցման միջոցով: Այս առնչությամբ կիրառվում են արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցներ:
2. Կողմերը, տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների կազմակերպման և այլ համատեղ միջոցառումների իրականացման միջոցով, մշակում և առանց անհիմն հետաձգումների իրագործում են արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման և այդպիսի վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցների կատարելագործման քաղաքականություն և ռազմավարություն` միաժամանակ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք արդեն գործադրվել են ազգային և միջազգային մակարդակների վրա` ավելորդ կրկնումները բացառելու նպատակով:
3. Կողմերն ապահովում են, որ օպերատորը պարտադրվում է ձեռնարկել ռիսկի բացառման համար վտանգավոր գործունեության իրականացման ընթացքում արդյունաբերական վթարների կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
4. Սույն Կոնվենցիայի դրույթների իրագործման նպատակով Կողմերը ձեռնարկում են համապատասխան օրենսդրական, կարգավորիչ, վարչական և ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական վթարների կանխման, դրանց համար պատրաստվածության ապահովման և դրանց հետևանքների վերացման համար:
5. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում միջազգային իրավունքին համապատասխան արդյունաբերական վթարների և վտանգավոր գործունեության առնչությամբ Կողմերի ստանձնած պարտավորությունները: