Հոդված 7
Հոդված 7
Տեղաբաշխման վերաբերյալ որոշումների ընդունում
Ծագման Կողմն, իր իրավական համակարգի շրջանակներում, բոլոր շահագրգիռ Կողմերի բնակչության և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի նվազեցման նպատակով, մշակում է վտանգավոր գործունեության տեսակներ իրականացնող նոր օբյեկտների տեղաբաշխմանը և գործող օբյեկտներում իրականացվող վտանգավոր գործունեության զգալի վերափոխմանն ուղղված քաղաքականություն: Շահագրգիռ Կողմերն, իրենց իրավական համակարգի շրջանակներում, մշակում են ռիսկի նվազեցմանն ուղղված խոշոր միջոցառումներ նախատեսող քաղաքականություն այն շրջաններում, որոնք կարող են վտանգավոր գործունեության իրականացման արդյունքում տեղի ունեցած արդյունաբերական վթարի անդրսահմանային ազդեցության ենթարկվել: Այդ քաղաքականության մշակման և գործադրման համար Կողմերը պետք է ուսումնասիրեն սույն Կոնվենցիայի 6-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 8-րդ ենթակետերում թվարկված հարցերը: