Հոդված 9
Հոդված 9
Հանրության տեղեկացվածությունը և մասնակցությունը
1. Կողմերն ապահովում են համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը այն շրջաններում, որոնք կարող են տուժել վտանգավոր գործունեության արդյունքում տեղի ունեցած վթարից: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է այնպիսի ուղիներով, որոնք Կողմերը հարմար կգտնեն, և ներառում է սույն Կոնվենցիայի 8-րդ հավելվածում պարունակվող տարրեր, ընդ որում հաշվի են առնվում նաև 5-րդ հավելվածի 2-րդ կետի 1-ից 4-րդ և 9-րդ ենթակետերում նշված հարցերը:
2. Ծագման Կողմը սույն Կոնվենցիայով սահմանված կարգով և, հնարավորության ու անհրաժեշտության դեպքում, այն տարածքներում, որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, հնարավորություն է ստեղծում հանրության համար մասնակցելու համապատասխան ընթացակարգերի իրականացմանը` կանխման և պատրաստվածության ապահովման միջոցների վերաբերյալ իր կարծիքին ծանոթանալու նպատակով, և ապահովում է, որ ազդեցության ենթարկված Կողմի հանրությանն ընձեռված այդ հնարավորությունը համահավասար լինի ծագման Կողմի հանրությանն ընձեռվող հնարավորությանը:
3. Կողմերը, իրենց իրավական համակարգերին համապատասխան և ցանկության դեպքում, փոխադարձ հիմունքներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք որևէ Կողմի տարածքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել արդյունաբերական վթարի վնասակար անդրսահմանային ազդեցության, տալիս են համապատասխան վարչական և դատական ընթացակարգերից օգտվելու և այդ ընթացակարգերի շրջանակներում հավասար վերաբերմունք վայելելու նույն հնարավորությունը, ինչ ընձեռված է իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց` ներառյալ դատական գործի հարուցման և իրենց իրավունքները խախտող որոշման բողոքարկման իրավունքը: