Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես թատրոնի, կինոյի դերասան, ռադիոյի կամ հեռուստատեսության հաղորդավար կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ իր մասնագիտական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե դերասանի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած գործունեության դիմաց ստացած եկամուտը վերագրվում է ոչ թե անձամբ դերասանին կամ մարզիկին, այլ մեկ այլ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է դերասանի կամ մարզիկի գործունեությունը:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե դերասանի կամ մարզիկի` Պայմանավորվող պետությունում իրականացրած գործունեությունն ամբողջությամբ կամ մասամբ ֆինանսավորվում է մյուս Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության հանրային միջոցներից` երկու Պայմանավորվող պետությունների հավանությանն արժանացած մշակութային և մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում: Այդ դեպքում այդ գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել միայն մյուս Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։