Հոդված 9
Հոդված 9
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եթե.
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունի մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման գործում կամ կապիտալում,
կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն ունեն Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման գործում կամ կապիտալում,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են երկու անկախ ձեռնարկությունների միջև գործող պայմաններից, ապա ցանկացած շահույթ, որ այդ պայմանների բացակայության դեպքում կվերագրվեր ձեռնարկություններից մեկին, բայց այդ պայմանների առկայության պատճառով չի արվել, կարող է ներառվել տվյալ ձեռնարկության շահույթում և համապատասխանաբար հարկվել:
2. Եթե Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթում ներառում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի համար մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում, և այդ մյուս Պետությունը համաձայնում է, որ այդ կերպով ներառված շահույթը կարող էր վերագրվել առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև գործող պայմանները լինեին այնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև են, ապա այդ մյուս Պետությունը կատարում է տվյալ շահույթից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդ ճշգրտումը կատարելիս պատշաճ կերպով հաշվի են առնվում սույն Կոնվենցիայի մյուս դրույթները, և Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ: