Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դադարեցվելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դիվանագիտական ուղիներով դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դադարեցման մասին գրավոր ծանուցելով: Այդ դեպքում Կոնվենցիան դադարում է գործել.

ա) պարբերաբար գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող հարկային ցանկացած տարվան վերաբերող եկամտահարկերի նկատմամբ,

բ) մյուս բոլոր դեպքերում ծանուցման տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Մադրիդ քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի միջև տարբերությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիան ստորագրելիս ներքոստորագրյալները համաձայնեցին Կոնվենցիայի անբաժանելի մաս կազմող հետևյալ դրույթների շուրջ

I. 2-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ.

Հասկանալի է, որ սոցիալական ապահովության վճարները կամ համանման այլ վճարները չեն համարվում եկամտահարկ:

II. 2-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ.

Հասկանալի է, որ Հայաստանում տեղական հարկեր սահմանելու դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև այդ հարկերի նկատմամբ:

III. 5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ.

Հասկանալի է, որ «առաքում» տերմինը չի ընդգրկում հետևյալ դեպքերը.

ա) առևտրային որևէ տոնավաճառում ցուցադրված արտադրանքի վաճառք դրա ավարտից հետո,

բ) առևտրով զբաղվող խանութ ապրանքի առաքման համար նախատեսված շինությունում:

IV. 10-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի առնչությամբ.

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարգավորում են 10-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված սահմանափակման կիրառման եղանակը:

V. 13-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ.

Սույն կետն ընդգրկում է բաժնետոմսերից և տոկոսների օտարումից առաջացած հավելաճը այլ ընկերություններում, ինչպիսիք են գործընկերությունները, միավորումը և այլն, որոնք չեն թողարկում բաժնետոմսեր, քանի դեռ այդ տոկոսների արժեքը գլխավորապես առաջանում է անշարժ գույքից:

VI. Պայմանագրի արտոնությունների իրավունք

i) Պայմանավորվող պետությունները հայտարարում են, որ օրենքի խախտումների (ներառյալ` հարկային պայմանագրերի) վերաբերյալ իրենց ներպետական կանոնները և ընթացակարգերը կարող են կիրառվել խախտումների ուղղման նկատմամբ:

ii) Հասկանալի է, որ սույն Կոնվենցիայով սահմանված արտոնությունները չեն տրամադրվում այն անձին, որը մյուս Պայմանավորվող պետությունից ստացված եկամտի տարրերի կամ այդ Պետության գույքի տարրերի շահառու սեփականատերը չէ:

iii) Սույն Կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի արգելում կիրառել Վերահսկելի օտարերկրյա ընկերությունների մասին ներպետական կանոնները:

VII. «Հարկահավաքման գործում աջակցության մասին» հոդվածի առնչությամբ.

Երկու Պայմանավորվող պետությունները համաձայնել են Կոնվենցիայում ներառել «Հարկահավաքման գործում աջակցության մասին» հոդված իրենց ներքին օրենսդրությամբ նման տեսակի օգնություն թույլատրվելուն պես:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Մադրիդ քաղաքում 2010 թվականի դեկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի միջև մեկնաբանության տարբերությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 21-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։