Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը տվյալ Պետության օրենքներով ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության վայրի, կեցության, ընկերության վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած նման այլ չափանիշի հիման վրա, ինչպես նաև ներառում է տվյալ Պետությունը և նրա քաղաքական ստորաբաժանումը կամ տեղական իշխանությունները: Այս տերմինը, այնուամենայնիվ, չի ներառում այն անձին, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի մասով:

2. Եթե, 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան. եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն ավելի սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում կամ դրանցից ոչ մեկում չի բնակվում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների քաղաքացի կամ դրանցից ոչ մեկի քաղաքացի չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Եթե, 1-ին կետի դրույթների համաձայն, անձը, որը ֆիզիկական անձ չէ, հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պետք է ջանքեր գործադրեն հարցը փոխադարձ համաձայնությամբ լուծելու համար` նկատի ունենալով անձի` արդյունավետ կառավարման վայրը և համապատասխան տնտեսական ու նյութական մյուս գործոնները: Նման համաձայնության բացակայության դեպքում, Կոնվենցիայի նպատակների համար, անձն իրավասու չէ պահանջելու սույն Կոնվենցիայով նախատեսված որևէ արտոնություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։