Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի, այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները: