Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Ամեն դեպքում այդ տերմինը ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունները, սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտ) և հանքավայրերի, աղբյուրների և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց վճարվող` փոփոխական կամ ամրագրված վճարումների իրավունքները. նավերը, օդանավերը և ճանապարհային փոխադրամիջոցները չեն համարվում անշարժ գույք:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, այն վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. Եթե ընկերության բաժնետոմսերի կամ այլ իրավունքների սեփականատեր լինելը ուղղակի կամ անուղղակի կերպով իրավունք է տալիս այդ բաժնետոմսերի կամ իրավունքների սեփականատիրոջը օգտվելու անշարժ գույքից, ապա այդ իրավունքից օգտվելու արդյունքում այդ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է այդ անշարժ գույքը:

5. 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։