Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. ա) Այնուամենայնիվ, այդ շահաբաժինները կարող են նաև հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե շահաբաժինների շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ կերպով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը:
բ) Չնայած վերը նշված ենթակետի դրույթներին` Պայմանավորվող պետությունը, որի ռեզիդենտ ընկերությունն է շահաբաժիններ վճարում, ազատում է հարկից այն շահաբաժինները, որ այդ ընկերության կողմից վճարվում են մի ընկերության, որի կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ բաժանված է բաժնեմասերի, քանի դեռ.
i) շահաբաժինների շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է,
ii) նա ուղղակի կամ անուղղակի կերպով, նախքան այդ վճարումից առնվազն 2 տարի առաջ տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը, և
iii) այդ շահաբաժինները մյուս Պայմանավորվող պետությունում ենթակա չեն շահութահարկով հարկման:
Սույն կետի դրույթները չեն ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող շահույթի մասնակցության այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից ստացված եկամուտը համաձայն այն պետության օրենքների, որի ռեզիդենտ է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների շահառու սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և բաժնետիրական հոլդինգային ընկերությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պետությունը կարող է չհարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ բաժնետիրական հոլդինգային ընկերությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, ինչպես նաև չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման չբաշխված շահույթի հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: