Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

ՏՈԿՈՍՆԵՐ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, այդ տոկոսները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են, և` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ կերպով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

3. «Տոկոս» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բոլոր տեսակի պարտապահանջներից` անկախ այն բանից` ապահովված են դրանք գրավադրմամբ, թե ոչ, կամ` ունեն պարտապանի շահույթին մասնակցելու իրավունք, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ պարտագրերից` ներառյալ այդ արժեթղթերին, պարտատոմսերին ու պարտագրերին կից ապահովագրական վճարներն ու պարգևատրումները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը չեն դիտարկվում որպես տոկոսներ սույն հոդվածի նպատակների համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների շահառու սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդ մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, երբ վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Այնուամենայնիվ, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու փաստից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտք, որի առնչությամբ տոկոսներ են վճարվում, և այդ տոկոսների վճարումն իրականացնում է այդ մշտական հաստատությունը, ապա այդ տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և շահառու սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահառու սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքների համաձայն պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։