Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացած հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից ստացած հավելաճը, ներառյալ այդ մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից ստացված նման հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների կամ այդ նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործմանն առնչվող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` ընկերության բաժնետոմսերի կամ համադրելի տոկոսների օտարումից ստացած հավելաճը, որի արժեքի ավելի քան 50 տոկոսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

5. Բաժնետոմսերի կամ այլ իրավունքների օտարումից առաջացած հավելաճը, որն այդ բաժնետոմսերի կամ իրավունքների սեփականատիրոջն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրավունք է տալիս օգտվելու Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:

6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում չնշված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։