Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

ԵԿԱՄՈՒՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ ու 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպով, ապա դրա դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը տվյալ ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով,

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության ծախսերը չի հոգում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող նավում, օդանավում կամ ճանապարհային փոխադրամիջոցում իրականացվող աշխատանքի դիմաց Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։