Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1.

ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանությունների կողմից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ տեղական իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց անհատին վճարվող աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Այնուամենայնիվ, այդ աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և անհատն այդ Պետության ռեզիդենտ է, որը.

i) այդ մյուս Պետության քաղաքացի է, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2.

ա) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից անհատին` այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ տեղական իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց վճարվող կենսաթոշակը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Այնուամենայնիվ, այդ կենսաթոշակը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե անհատն այդ Պետության ռեզիդենտ է և քաղաքացի:

3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են այն ծառայությունների մատուցման դիմաց ստացված աշխատավարձերի, կենսաթոշակների և համանման այլ վարձատրությունների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։