Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության մարմինների կողմից եկամուտների և գույքի նկատմամբ սահմանված հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ընդհանուր եկամտի, ընդհանուր գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտների, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ գանձվող հարկերը:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է մասնավորապես գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Իսպանիայում`

i) ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկ,

ii) ձեռնարկությունների շահութահարկ,

iii) ռեզիդենտ չհանդիսացող անձանցից գանձվող եկամտահարկ,

iv) գույքահարկ և

v) եկամուտների և գույքի նկատմամբ գանձվող տեղական հարկեր

(այսուհետ` իսպանական հարկ):

բ) Հայաստանում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ և

iii) գույքահարկ

(այսուհետ` հայկական հարկ):

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ էապես նման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված նշանակալի փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։