Հոդված 20
Հոդված 20
ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
Մյուս Պայմանավորվող պետություն ժամանելուց հետո Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող անհատի, որն այդ մյուս Պայմանավորվող պետության կառավարության կամ այդ մյուս Պետությունում գտնվող համալսարանի կամ պաշտոնապես ճանաչված ուսումնական այլ հաստատության հրավերով գտնվում է այդ մյուս Պետությունում` այդ համալսարանում կամ պաշտոնապես ճանաչված ուսումնական հաստատությունում հիմնականում դասավանդելու կամ հետազոտություն իրականացնելու կամ երկուսի նպատակով, ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում այդպիսի գործունեությունից ստացած եկամտի առնչությամբ` մյուս Պետություն ժամանելու օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում: