Հոդված 22
Հոդված 22
ԳՈՒՅՔ
1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների և այդ նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող` շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում այդ գույքի սեփականատեր ձեռնարկությունը:
4. Ընկերության կամ անձանց ցանկացած այլ միավորման բաժնետոմսերից կամ այլ իրավունքներից բաղկացած կապիտալը, որի արժեքի ավելի քան 50 տոկոսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջանում է Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից կամ բաժնետոմսերից կամ այլ իրավունքներից, որոնք իրենց սեփականատիրոջը տալիս են Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից օգտվելու իրավունք, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:
5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում: