Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման, ինչը տարբերվում է կամ ավելի ծանր է, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության քաղաքացիները` մասնավորապես կապված բնակության վայրի հետ: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկությունների հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրել այնպիսի անձնական արտոնություններ, թեթևացումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 6-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթիները և այլ վճարումները այդ ձեռնարկության հարկվող շահույթը որոշելու նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության պարտքերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա գույքը որոշելու նպատակով, ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտի պարտքերը:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալը ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինվում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտի կողմից, չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվեն հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, որոնք տարբերվում է կամ ավելի ծանր են, քան այն հարկումը և պահանջներն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության նմանատիպ այլ ձեռնարկությունները:

5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։