Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որտեղ ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) կառավարման վայրը,

բ) մասնաճյուղը,

գ) գրասենյակը,

դ) գործարանը,

ե) արտադրամասը,

զ) որպես առևտրի կետեր օգտագործվող շինությունները և

է) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, կառուցապատման, մոնտաժման կամ տեղակայման նախագծումը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ հրապարակի շահագործման, նախագծման կամ գործունեության տևողությունը ինն ամսից ավելի է:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) ձեռնարկության համար գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համադրման համար` պայմանով, որ այդ համադրման արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` երբ անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակ ունեցող գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտվում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունից, ապա տվյալ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության առնչությամբ, եթե տվյալ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, ինչը գործունեության մշտական վայրի միջոցով իրականացնելիս այդ գործունեության մշտական վայրը չէր վերածի մշտական հաստատության` տվյալ կետի դրույթների համաձայն:

6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունը այդ Պետությունում իրականացնում է միջնորդի, առևտրային միջնորդ գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ տվյալ անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մի ընկերություն կամ վերահսկվում է մի ընկերության կողմից, որը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է հանդիսանում կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։