Հոդված 8
Հոդված 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև ընկերությունների միավորմանը, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ: