Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր անձնական գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում երկու Պայմանավորվող պետությունների կողմից հաստատված մշակութային կամ մարզական ծրագրերի փոխանակման շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։