Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված` եկամտից և գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամտի և գույքի վրա սահմանված հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի վրա սահմանված բոլոր տեսակի հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա սահմանված հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես.

ա) Հայաստանում`

1) շահութահարկ,

2) եկամտահարկ,

3) գույքահարկ,

(այսուհետ` Հայաստանի հարկ)

բ) Քուվեյթում`

1) կորպորատիվ եկամտահարկ,

2) զուտ շահույթից վճարումներ քուվեյթական բաժնետիրական կազմակերպությունների կողմից, որը ենթակա է վճարման Քուվեյթի գիտության զարգացման հիմնադրամին (KFAS),

3) Զակատ,

4) ազգային վարձու աշխատողների աջակցության օրենքի համաձայն գանձվող հարկ,

(այսուհետ` Քուվեյթի հարկ):

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց ծանուցում են իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։