Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ՌԵԶԻԴԵՆՏԸ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է`

ա) Քուվեյթում` անձ, որի բնակության (գտնվելու) վայրը Քուվեյթում է, կամ որը Քուվեյթի քաղաքացի է, ինչպես նաև Քուվեյթում ստեղծված ընկերություն,

բ) Հայաստանում` ցանկացած անձ, որը, Հայաստանի օրենքների համաձայն, ենթակա է հարկման այնտեղ իր բնակության (գտնվելու վայրի), ռեզիդենտության, ստեղծման վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափորոշիչի հիման վրա, և ներառում է նաև Հայաստանը կամ նրա տեղական իշխանության մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը Հայաստանում ենթակա է հարկման միայն Հայաստանի աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. 1-ին պարբերության նպատակներով Քուվեյթի ռեզիդենտը ներառում է ստորև նշվածներից բոլորը`

ա) Քուվեյթի Կառավարությունը կամ նրա տեղական իշխանության մարմինը,

բ) հանրային իրավունքի համաձայն ստեղծված ցանկացած կառավարական հաստատություն, ինչպիսիք են կորպորացիան, կենտրոնական բանկը, հիմնադրամը, իշխանության մարմինը, հաստատությունը, գործակալությունը կամ այլ նմանատիպ սուբյեկտ,

գ) Քուվեյթում հիմնադրված ցանկացած սուբյեկտ, որի ամբողջ գույքը ապահովել է Քուվեյթը կամ նրա տեղական իշխանության մարմինը կամ «բ» ենթապարբերությունում սահմանված ցանկացած կառավարական հատատություն այլ պետությունների հետ համատեղ:

3. Եթե 1-ին պարբերության դրույթների հիման վրա անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, իսկ եթե նա երկու Պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.

դ) եթե նրա կարգավիճակը չի կարող որոշվել «ա»-«գ» ենթապարբերությունների դրույթներին համապատասխան, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

4. Եթե 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի օրենքների համաձայն ստեղծվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։