Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում, 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի, այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց մասով վճարվել է եկամուտը, փաստացի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները: