Հոդված 20
Հոդված 20
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
1. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Չնայած 1-ին պարբերության դրույթներին` վարձատրությունը, որը ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, առաջինը նշված Պետությունում ժամանակավոր ծառայություններ մատուցելուց չի հարկվի այդ Պետությունում` պայմանով, որ այդ ծառայությունները կապված են նրա կրթության կամ մասնագիտացման հետ, և որ այդպիսի ծառայություններից վարձատրությունն անհրաժեշտ է` ավելացնելու նրա ապրելու համար անհրաժեշտ միջոցները: