Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ծանուցում է մյուսին սահմանադրական կամ ներքին ընթացակարգերի կատարման մասին, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից, և դրա դրույթները գործում են երկու Պայմանավորվող պետություններում.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված եկամուտների նկատմամբ.

բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։