Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում գործող օրենքները շարունակում են կարգավորել հարկումը համապատասխան Պայմանավորվող պետությունում` բացառությամբ, երբ դրանց դրույթները հակասում են Համաձայնագրին:

2. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը նշված Պետությունը թույլ է տալիս.

ա) այդ ռեզիդենտի եկամտի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար.

բ) այդ ռեզիդենտի գույքի վրա սահմանվող հարկից նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերագրելի է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։