Հոդված 29
Հոդված 29
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և դրանից հետո կշարունակի ուժի մեջ մնալ նույն ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների համար, եթե Պայմանավորվող պետություններից մեկը մյուս Պայմանավորվող պետությանը դրա գործողության դադարեցումից վեց ամիս առաջ գրավոր չծանուցի սկզբնական ժամանակահատվածում կամ դրան հաջորդող որևէ ժամանակահատվածում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը երկու Պայմանավորվող պետություններում`
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո ստացված եկամուտների նկատմամբ, և
բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո սկսվող ցանկացած հարկային տարվա ընթացքում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Քուվեյթ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 3-ին, որը համապատասխանում է Դու Ալ-Քադահի 1430 թվականի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. ապրիլի 12-ին