Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:

2. Պահպանելով 3-րդ պարբերության դրույթները` եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող` միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` դրանք կատարված են այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղ: Սակայն մշտական հաստատության կողմից ձեռնարկությանը վճարված գումարների առնչությամբ ոչ մի այդպիսի նվազեցում չի թուլատրվում (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման ձևով), եթե այդպիսիք կան, արտոնագրերի կամ այլ իրավունքների օգտագործման համար ռոյալթիների, հոնորարների կամ այլ համանման վճարումների տեսքով կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկերի, մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի այն գումարները (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փախհատուցում), որոնք մշտական հաստատության կողմից վճարվում են ձեռնարկությանը պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների տեսքով կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով կամ, բացառությամբ բանկերի, ձեռնարկությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ պարբերությունում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ պարբերությունների նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է ամեն տարի նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։