Հոդված 14
Հոդված 14
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Պահպանելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Անկախ 1-ին պարբերության դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե.
ա) ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում: