Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

ԳՈՒՅՔԸ

1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում` Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով, օդանավերով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցներով ներկայացված գույքը և այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է այդպիսի գույքի սեփականատեր ձեռնարկությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։