Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում`

ա) «Պայմանավորվող պետություն» տերմինը, համատեքստից կախված, նշանակում է` Հայաստան կամ Քուվեյթ.

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետություն, և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.

գ) «Քուվեյթ» տերմինը նշանակում է` Քուվեյթի Պետության տարածք, որը ներառում է տարածքային ջրերից դուրս ցանկացած տարածություն, որը, միջազգային իրավունքին համապատասխան, Քուվեյթի օրենքների համաձայն, ճանաչվել է կամ հետագայում կարող է ճանաչվել որպես տարածություն, որի նկատմամբ Քուվեյթը կարող է իրականացնել իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը.

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը, օդանավը կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

1) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ.

2) Քուվեյթի դեպքում՝ ֆինանսների նախարար կամ ֆինանսների նախարարի լիազորած ներկայացուցիչ.

ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է`

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ.

ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը.

ժբ) «հարկ» տերմինը նշանակում է` Հայաստանի հարկ կամ Քուվեյթի հարկ, ինչպես պահանջվում է համատեքստով:

2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառելուն, ապա Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին տվյալ Պետության օրենսդրության համաձայն այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։