Հոդված 8
Հոդված 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից շահույթը ներառում է ստորև նշվածներից բոլորը`
ա) նավերի կամ օդանավերի` առանց անձնակազմի վարձակալության տրամադրելուց առաջացած շահույթը,
բ) բեռնարկղերի, ներառյալ տրեյլերների և ապրանքների ու արտադրանքի փոխադրման համար օգտագործվող հարակից սարքավորումների օգտագործումից, պահպանումից կամ վարձակալության տալուց ստացված շահույթը,
եթե այդպիսի վարձակալությունը կամ այդպիսի օգտագործումը, պահպանումը կամ վարձակալությունը, որպես այդպիսին, երկրորդական է միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործման համար:
3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են նաև միավորման մեջ, համատեղ գործունեությունում կամ միջազգային գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ: