Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 10
Հոդված 10
Եթե նպատակակետ պետությունը չի առարկում, սույն Կոնվենցիան չի խոչընդոտում`
ա) դատական փաստաթղթերը փոստային ուղիներով անմիջապես արտերկրում գտնվող անձանց ուղարկելու ազատությունը,
բ) ուղղակիորեն նպատակակետ պետության դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ այլ իրավասու անձանց միջոցով դատական փաստաթղթերի հանձնումը իրականացնելու դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ ծագման պետության այլ իրավասու անձանց ազատությունը,
գ) դատական վարույթով շահագրգռված ցանկացած անձի ազատությունը՝ իրականացնելու դատական փաստաթղթերի տրամադրումը անմիջականորեն նպատակակետ պետության դատական ծառայողների, պաշտոնատար անձանց կամ իրավասու այլ անձանց միջոցով: