Հոդված 21
Հոդված 21
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պարտավոր է, միանալու կամ վավերացման վերաբերյալ իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ ավելի ուշ ժամկետում, տեղեկացնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը հետևյալի մասին`
ա) 2-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան մարմինների նշանակման,
բ) 6-րդ հոդվածին համապատասխան հավաստագիրը լրացնելու համար լիազորված մարմնի նշանակման,
գ) 9-րդ հոդվածին համապատասխան հյուպատոսական ուղիներով փոխանցված փաստաթղթերը ստանալու համար լիազորված մարմնի նշանակման մասին։
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նաև, անհրաժեշտության դեպքում, տեղեկացնի նախարարությանը`
ա) 8-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված փոխանցման եղանակների վերաբերյալ առարկության,
բ) 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը և 16-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան հայտարարության,
գ) վերը նշված նշանակումների, առարկությունների և հայտարարությունների ցանկացած փոփոխությունների մասին: