Հոդված 31
Հոդված 31
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պետք է ծանուցի 26-րդ հոդվածում նշված պետություններին և 28-րդ հոդվածի համաձայն միացած պետություններին հետևյալի մասին`
ա) 26-րդ հոդվածում նշված ստորագրման և վավերացման դեպքերի մասին,
բ) այն ամսաթվի մասին, երբ սույն Կոնվենցիան մտնում է ուժի մեջ` համաձայն 27-րդ հոդվածի առաջին պարբերության,
գ) 28-րդ հոդվածում նշված միանալու դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,
դ) 29-րդ հոդվածում նշված տարածման դեպքերի և դրանք ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,
ե) 21-րդ հոդվածում նշված նշանակումների, առարկությունների և հայտարարությունների մասին,
զ) 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունում նշված չեղյալ հայտարարման դեպքերի մասին:
Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ կերպով այդ նպատակով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան:
Կատարված է Հաագայում, 1965 թվականի նոյեմբերի 15-ին անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Նիդերլանդների Կառավարության արխիվ, և որի հաստատված օրինակը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 10-րդ նստաշրջանում ներկայացված պետություններից յուրաքանչյուրին:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 1-ին: