Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Այն դեպքում, երբ դատարան ներկայանալու կամ համարժեք այլ փաստաթուղթը պետք է փոխանցվի արտերկիր` հանձնման նպատակով՝ համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների, և պատասխանողը չի ներկայանում, որոշում չպետք է կայացվի, քանի դեռ չի հաստատվել, որ

ա) փաստաթուղթը հանձնվել է այնպիսի եղանակով, որը նախատեսված է հասցեատեր պետության ներպետական իրավունքով` ներպետական վարույթների շրջանակում պետության տարածքում գտնվող անձանց փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթներին համապատասխան, կամ

բ) փաստաթուղթը իրականում հանձնվել է պատասխանողին կամ իր բնակության վայր սույն Կոնվենցիայով նախատեսված այլ եղանակով, և որ այդ երկու դեպքերում էլ հանձնումը կամ առաքումն իրականացվել է այնպիսի բավարար ժամանակում, որը հնարավորություն կտար պատասխանողին իր պաշտպանությունը կազմակերպելու համար:

Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ազատ է հայտարարելու, որ դատավորը, չնայած սույն հոդվածի առաջին պարբերության դրույթներին, կարող է որոշում կայացնել հանձնման կամ առաքման վերաբերյալ, նույնիսկ եթե որևէ հավաստագիր չի ստացվել, եթե պահպանվել են ստորև բերված բոլոր պայմանները`

ա) փաստաթուղթը փոխանցվել է սույն Կոնվենցիայով նախատեսված եղանակներից մեկով,

բ) վեց ամսից ոչ պակաս ժամկետը, որը կոնկրետ գործով դատավորի կողմից համարվել է բավարար, սպառվել է մինչև փաստաթղթի փոխանցման օրը,

գ) որևէ տեսակի հավաստագիր չի ստացվել, նույնիսկ եթե հասցեատեր պետության իրավասու մարմինների միջոցով այն ստանալու համար գործադրվել են բոլոր ողջամիտ միջոցները:

Չնայած վերը նշված պարբերությունների դրույթներին՝ դատարանը, հրատապ դեպքերում, կարող է կարգադրել հայցի ապահովման ցանկացած միջոցի իրականացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։