Հոդված 28
Հոդված 28
Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի խորհրդաժողովի 10-րդ նստաշրջանում չներկայացված ցանկացած պետություն կարող է միանալ սույն Կոնվենցիային այն` 27-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ուժի մեջ մտնելուց հետո: Միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը:
Նման պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, եթե այն նախկինում վավերացրած այլ պետություն չներկայացնի որևէ առարկություն՝ այդ մասին հայտնելով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը վեց ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նշված նախարարությունը տեղյակ է պահել տվյալ պետությանը միանալու մասին:
Որևէ նման առարկության բացակայության դեպքում, միացող պետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտնում նախորդ պարբերությունում նշված ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրվանից: