Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ համաձայն 27-րդ հոդվածի առաջին պարբերության, նաև այն պետությունների համար, որոնք վավերացրել են այն կամ միացել են դրան հետագայում:

Չեղյալ հայտարարման բացակայության դեպքում, Կոնվենցիայի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով:

Ցանկացած չեղյալ հայտարարման մասին պետք է ծանուցվի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը՝ հնգամյա ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Այն կարող է սահմանափակվել Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող միայն որոշակի տարածքներով:

Չեղյալ հայտարարումը տարածվում է միայն այն պետության վրա, որը ծանուցել է այդ մասին: Կոնվենցիան ուժի մեջ է մնալու այլ Պայմանավորվող պետությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։