Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հասցեատեր պետության կենտրոնական մարմինը պետք է ինքը հանձնի փաստաթուղթը կամ կազմակերպի համապատասխան մարմնի կողմից դրա հանձնումը՝ կամ

ա) այնպիսի եղանակով, որը նախատեսված է իր ներպետական իրավունքով` ներպետական վարույթների շրջանակում պետության տարածքում գտնվող անձանց փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթներին համապատասխան, կամ

բ) դիմողի կողմից պահանջված հատուկ եղանակով, բացառությամբ, երբ վերջինիս պահանջած կոնկրետ ձևը հակասում է հասցեատեր անդամ պետության իրավունքին:

Սույն հոդվածի առաջին պարբերության (բ) ենթապարբերության դրույթների պահպանմամբ՝ փաստաթուղթը միշտ կարող է հանձնվել առաքման միջոցով այն հասցեատիրոջը, որը կամավոր կերպով ընդունում է այն:

Եթե փաստաթուղթը պետք է հանձնվի վերը նշված առաջին պարբերությանը համապատասխան, կենտրոնական մարմինը կարող է պահանջել, որ փաստաթուղթը շարադրվի կամ թարգմանվի հասցեատեր պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից մեկով:

Հարցման այն մասը՝ այն ձևով, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից, և որը պարունակում է հանձնման ենթակա փաստաթղթի համառոտագրությունը, պետք է հանձնվի փաստաթղթի հետ միասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։