Հոդված 16
Հոդված 16
Երբ դատարան ներկայանալու կամ համարժեք փաստաթուղթ պետք է փոխանցվի արտերկիր՝ հանձնման նպատակով՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, և վճիռ է կայացվել այն պատասխանողի նկատմամբ, որը չի ներկայացել, դատարանը իրավասություն ունի ազատելու պատասխանողին վճիռը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը սպառվելու հետ կապված հետևանքները կրելուց, եթե պահպանվում են հետևյալ պահանջները`
ա) պատասխանողը, առանց իր մեղավորության, չի իմացել փաստաթղթի մասին դրանից բավարար ժամանակ առաջ՝ իր պաշտպանությունը կազմակերպելու համար, կամ չի իմացել վճռի մասին բավարար ժամանակ առաջ՝ այն բողոքարկելու համար, և
բ) պատասխանող կողմը բացահայտել է հայցի էության դեմ պաշտպանության առերևույթ (prima facie defeոce) փաստարկներ:
Ազատման մասին դիմումը պետք է ներկայացվի միայն պատասխանողի կողմից որոշման մասին իմանալուց հետո ողջամիտ ժամկետներում:
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ դիմումը չի քննարկվի, եթե այն ներկայացվել է հայտարարության մեջ նշվելիք ժամկետի ավարտից հետո, բայց որը չի կարող լինել մեկ տարուց պակաս՝ սկսած վճռի օրվանից:
Սույն հոդվածը չի կիրառվում անձանց կարգավիճակի և գործունակության հետ կապված վճիռների նկատմամբ: