Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 3
Հոդված 3
Այն պետության իրավունքի համաձայն իրավասու պետական մարմինը կամ դատական ծառայողը, որտեղ կազմվել են փաստաթղթերը, պետք է սույն Կոնվենցիայի հավելվածում ներկայացված օրինակելի ձևին համապատասխան հարցում ուղարկի հասցեատեր պետության կենտրոնական մարմնին՝ առանց օրինականացման կամ նմանատիպ այլ ձևական պահանջների պահպանման:
Հանձնման ենթակա փաստաթուղթը կամ դրա պատճենը պետք է ներկայացվեն հարցմանը կից: Հարցումը և փաստաթղթերը պետք է ապահովված լինեն կրկնօրինակներով: