Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 6
Հոդված 6
Հասցեատեր պետության կենտրոնական մարմինը, կամ այդ նպատակով դրա կողմից նշանակված ցանկացած մարմին, պետք է լրացնի հավաստագիր` սույն Կոնվենցիային կից ներկայացված ձևով:
Հավաստագրում պետք է նշվի, որ փաստաթուղթը հանձնվել է, և այնտեղ պետք է ներառվի հանձնման եղանակը, վայրը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձը, ում հանձնվել է փաստաթուղթը: Եթե փաստաթուղթը չի հանձնվել, հավաստագրում պետք է նշվեն հանձնմանը խոչընդոտող պատճառները:
Դիմողը կարող է պահանջել, որ կենտրոնական մարմնի կամ դատական մարմնի կողմից չլրացված հավաստագրի վրա հաստատող ստորագրություն դրվի այդ մարմիններից որևէ մեկի կողմից:
Հավաստագիրը պետք է ուղարկվի անմիջապես դիմողին: