Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 12
Հոդված 12
Պայմանավորվող պետությունից ստացվող դատական փաստաթղթերի հանձնումը չպետք է առաջացնի հարկերի կամ ծախսերի որևէ վճարում կամ հատուցում հասցեատեր պետության կողմից մատուցվող ծառայությունների համար:
Դիմողը պետք է վճարի կամ հատուցի այն ծախսերը, որոնք առաջացել են հետևյալ պատճառներով`
ա) դատական ծառայողին կամ նպատակակետ պետության իրավունքին համապատասխան այլ իրավասու անձին վարձելը,
բ) հանձնման հատուկ եղանակի օգտագործումը: