Գլուխ I · ԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 13
Հոդված 13
Երբ հանձնման պահանջը համապատասխանում է սույն Կոնվենցիայի պայմաններին, հասցեատեր պետությունը կարող է մերժել այն, միայն եթե գտնում է, որ հանձնումը կարող է խախտել իր ինքնիշխանությունը կամ անվտանգությունը:
Պետությունը չի կարող մերժել հանձնումը միայն այն հիմքով, որ իր ներպետական իրավունքի համաձայն ինքը բացառիկ իրավասություն ունի գործողության առարկայի նկատմամբ, կամ որ իր ներպետական իրավունքը թույլ չի տալիս կատարել այն գործողությունը, որի վրա հիմնված է դիմումը:
Մերժելու դեպքում, կենտրոնական մարմինը պետք է անհապաղ տեղեկացնի դիմողին և պետությանը մերժելու պատճառների մասին: