Գլուխ III · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18
Հոդված 18
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կենտրոնական մարմնից բացի կարող է նշանակել այլ մարմիններ և պետք է սահմանի նրանց լիազորությունների շրջանակը:
Այնուամենայնիվ, դիմողը պետք է իրավունք ունենա բոլոր դեպքերում հասցեագրել իր պահանջը ուղղակիորեն կենտրոնական մարմնին:
Դաշնային պետություններն ազատ են նշանակելու մեկից ավելի կենտրոնական մարմիններ: