Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 12. Ներառական կրթությունը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ներառական կրթությունը

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման սոցիալական հարմարվածությունը և նրանց հասարակական ներառումը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական հաստատություններում կազմակերպվում է ներառական կրթություն։

2. Ներառական կրթություն կարող է կազմակերպվել այն ուսումնական հաստատություններում, որոնք ապահովված են կրթության առանձնահատուկ պայմաններով։ Ներառական կրթության իրականացման կարգը և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը սահմանում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։