Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ (ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքները
Հոդված 7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքները
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
ա) մասնակցելու երեխայի անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
բ) անձի առավել արդյունավետ դաստիարակության և զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով որպես ունկնդիր ուսումնական հաստատության ղեկավարի թույլտվությամբ մասնակցելու միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների պարապմունքներին.
գ) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն հատուկ կրթության հարցերով.
դ) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից։