Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը
Հոդված 2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը
1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Ընտանեկան օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքները, սույն օրենքը, այլ օրենքներ և իրավական ակտերը։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: